Հայաստանի բժշկագիտություն 4.2012
Արմեն Անուշավանի Գալոյան
Միջազգային գիտությունը կրեց ցավալի և անդառնալի կորուստ: Կյանքից հեռացավ հայրենական գիտության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ակադեմիկոս Արմեն Անուշավանի Գալոյանը:
Արմեն Անուշավանի Գալոյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 1-ին ՀՀ Արթիկի շրջանի Անուշավան գյուղում բժշկի ընտանիքում: 1947 թվականին գերազանցությամբ ավարտել է Արթիկ քաղաքի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: 1953 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, ընդունվել ասպիրանտուրա “Ֆիզիոլոգիա” մասնագիտությամբ և գործուղվել Մոսկվա, Կոլցովի անվան կենսաբանության զարգացման ինստիտուտ, որտեղ ակադեմիկոս Խ. Կոշտոյանցի ղեկավարությամբ 1956թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1957-1958թթ աշխատել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի ուղեղի ինստիտուտի հիստոքիմիայի լաբորատորիայում: 1958թ վերադարձել է Հայաստան և աշխատել Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի բաժնում, որը ղեկավա-րում էր ակադեմիկոս Հ.Խ. Բունիաթյանը:
1961թ. կենսաքիմիայի բաժինը վերածվեց Կենսաքիմիայի ինստիտուտի, որտեղ ակադեմիկոս Ա. Գալոյանը անցել է ավագ գիտաշխատողի, լաբորատորիայի վարիչի, բաժնի վարիչի, ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալի, ապա 1982թ. մինչև 2006թ. Ինստիտուտի տնօրենի ուղին: 1981-1982թթ ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ միաժամանակ աշխատել է երկու` Կենսաքիմիայի և Փորձարարական կենսաբանության ինստիտուտների տնօրեն: 1973թ. Աշ-խատել է Նյու Յորքի Նեյրոքիմիայի ինստիտուտի տնօրեն Ա. Լայթայի հետ, Ռոկֆելլերի համալսարանում, ինչպես նաև Սան Դիեգոյի Սոլկի ինստիտուտում նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ռ. Գիլմենի և Ա. Շալլիի հետ: Հիմնադրման օրից՝ 1982 թ-ից հանդիսացել է Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների համատեղ “Նեյրոքիմիա” ամսագրի գլխավոր խմբագիր:
Ակադեմիկոս Ա. Գալոյանի անվան հետ է կապված ժամանակակից նեյրոկենսաբանության երկու նոր ուղղությունների` նեյրոէնդոկրին սրտաբանության և նեյրոէնդոկրին իմունաբանության զարգացումը:
Դեռևս անցած դարի 60-ական թթ. Ա. Գալոյանը առաջ քաշեց ուղեղի պեպտիդային հորմոնների առաջացման նախահորմոնային տեսությունը, ըստ որի սիրտը ևս համարվում է ներզատիչ օրգան, հորմոնագոյացման աղբյուր՝ նախասրտերի գանգլիոնային նյարդաբջիջները արտադրում են պեպտիդային հորմոններ: Հետագայում նա հայտնաբերել է սրտի արյան շրջանառության պսակաձև անոթների տոնուսը կարգավորող հորմոնները, նախասրտերից անջատվել են 7 սպիտակուցներ, որոնք հզոր ազդեցություն ունեն պսակաձև անոթների տոնուսի կարգավորման վրա: Կարդիոակտիվ նեյրոհորմոններից մեկը` նեյրոհորմոն C-ն անցել է նախնական կլինիկական հետազոտման փուլը Խորհրդային Միության մի շարք կլինիկաներում` սրտամկանի ինֆարկտի և սիրտ-անոթային այլ հիվանդությունների բուժման համար:
Վերջին 15 տարիների ընթացքում ակադեմիկոս Ա. Գալոյանը իր աշակերտների հետ միասին զարգացրել է նաև նյարդակենսաբանության մի այլ կարևոր ուղղություն` նեյրոէնդոկրին (նյարդաներզատիչ) իմունաբանությունը: Ուղեղում հայտնաբերվել են մի շարք նոր իմունամոդուլյատորներ, որոնց քիմիական կառուցվածքները ամբողջությամբ պարզված են, իսկ որոշ պեպտիդային բնույթի իմունամոդուլյատորներ` մասնավորապես պրոլինով հարուստ պոլիպեպտիդները` գալարմինը և նրա կառուցվածքային անալոգները արդեն սինթեզվել են և նախապատրաստական աշխատանքներ են տարվում կլինիկական փորձարկումներ սկսելու` իմունային, վարակիչ, ուռուցքային, նյարդային և սիրտ-անոթային մի շարք հիվանդությունների բուժման համար:
Ակադեմիկոս Ա. Գալոյանի աշխատանքները մեծ ճանաչում և հեղինակություն են վայելում ողջ աշխարհի գիտական հասարա-կությունների կողմից: Ակադեմիկոս Ա. Գալոյանը հեղինակ է 4 մենագրությունների, ավելի քան 600 գիտական հոդվածների: 2012 ԱՄՆ-ի Springer հրատարակչությունը լույս է ընծայել նրա «Ուղեղի իմունային համակարգի ազդանշանային մոլեկուլները աէրոբ և անաէրոբ վարակների դեմ» մենագրությունը, որտեղ ամփոփվել են գալարմինի հակաբակտերիալ ազդեցության վերաբերյալ գիտական աշխատանքների արդյունքները: Ուղեղի նոր հորմոններով և իմունամոդուլյատորներով զբաղվում են հանրապետության, ինչպես նաև արտասահ-մանյան (ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, Ռուսաատան, Ֆրանսիա) բազմաթիվ գիտական կենտրոններ:
Ակադեմիկոս Ա. Գալոյանը եղել է Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայի նախագահ, միջազգային բազմաթիվ գիտական ընկերությունների անդամ, արժանացել է Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան խոշոր պարգևների և կոչումների: 2012 թ., հաշվի առնելով գիտության մեջ նրա բացառիկ ներդրումը, Ա. Գալոյանը ընտրվեց Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադե-միայի արտասահմանյան անդամ և պարգևատրվեց Մ. Լոմոնոսովի անվ. շքանշանով:
Ակադեմիկոս Ա. Գալոյանը մեծ ավանդ ունի հայրենական նյար-դաքիմիայի և նյարդակենսաբանության առաջատար ուղղությունների զարգացման գործում: Գիտական գործունեությանը զուգահեռ նա մեծ ուշադրություն է դարձրել գիտական կադրերի աճին:
Ակադեմիկոս Ա. Գալոյանի մահը լայն արձագանք գտավ միջազգային գիտական հանրության շրջանում, ստացվել են բազմաթիվ ցավակցական հեռագրեր աշխարհի ականավոր գիտնականներից: Նոբելյան մրցանակի դափնեկիր` Ռոջեր Գիլմենը ակադեմիկոս Ա. Գալոյանի հիշատակին նվիրված Neurochemical Research ամսագրի բացման խոսքում համոզմունք է հայտնել, որ նրա գործը և ներդրումը կվերապրի նրան և կզարգանա հետագա տարիներին:
Ակադեմիկոս Ա.Ա. Գալոյանի հիշատակը մշտապես վառ կմնա իրեն ճանաչողների, աշխատակիցների և աշակերտների սրտերում:
Կարդացեք նաև
Բանալի բառեր. բուժօգնության որակ, բուժօգնության որակի գնահատում, որակի գնահատման տեսություններ
Բժշկական օգնության որակի (ԲՕՈ) ապահովման և շարունակական բարելավման կարևորագույն պայմաններից է բժշկական օգնության որակի գնահատումը: Բուժօգնության որակի գնահատումը բավականին բարդ...
Բանալի բառեր. երաժշտական թերապիա, սրտի ռիթմ, հեմոդինամիկա, էլեկտրասրտագիր, լարվածության ցուցիչ
Ֆիզիոլոգիայի և հիգիենայի ներկայիս արդիական խնդիրներից է մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց (սովորողներ, ուսանողներ, դասավանդողներ, գիտաշխատողներ) առողջության մակարդակի բարձրացմանը նպաստող պայմանների ստեղծումը...
Բանալի բառեր. մաշկի պաշտպանական գործառույթ, ֆիլագրին, ջրի տրանսէպիդերմալ կորուստ, խոնավացնող միջոցներ, Լոկոբեյզ
Մաշկը եռաբաղադրիչ (վերնամաշկ, բուն մաշկ և ճարպաշարակցական հյուսվածք) ձևաբանականգործառութային մի ամբողջականություն է, որը կազմում է մարմնի ընդհանուր քաշի 16-20%-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն